Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից մարդիկ են վիրավորվել

Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից մարդիկ են վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ֆաբրիանո քաղաքի առնվազն ութ բնակիչներ են վիրավորվել հոկտեմբերի 26-ին երկրի կենտրոնական շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TGCom-24 իտալական հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքագլխին:

«Ութ մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել շենքերից մեկի մասնակի փլուզման հետեւանքով»,- պատմել Է Ջանկառլո Սագրամոլան՝ քաղաքապետը: Նա հավելել Է, որ մի քանի շենքեր այլեւս պիտանի չեն օգտագործման համար: Քաղաքում կազմակեպվել են տուժածների ընդունման կետեր: Այսօր քաղաքի բոլոր դպրոցները փակ կլինեն:  

Հոկտեմբերի 26-ին 5,4 եւ 5,9 մագնիտուդով երկու հզոր ցնցում Է տեղի ունեցել Ապենինների կենտրոնական մասում՝ Պերուջա եւ Մաչերատա քաղաքների միջեւ: Մասնագետների գնահատմամբ՝ դա դարձել Է օգոստոսի 24-ին սկսված սեյսմիկ ակտիվության շարունակությունը, երբ 6,0 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով գրեթե 300 մարդ զոհվեց, եւ զգալի վնավածքներ ստացան Ամատրիչե, Ակումոլի, Արկուատա քաղաքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am