Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻՆ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Իրան ուղևորվող ավտոբուսը

ՀՀ ԱԻՆ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Իրան ուղևորվող ավտոբուսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 26-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին MAN մակնիշի ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին ժամը 23.00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին` Շուռնուխ գյուղի մոտակայքում, MAN մակնիշի 15D14310 պ/հ ավտոբուսի անվաշղթաները վնասվել են և այն չի կարողանում շարունակել ընթացքը դեպի ԻԻՀ:

Փրկարարները մարզպետարանի կողմից տրամադրած ավտոբուսի օգնությամբ բոլոր 26 ուղևորներին (17 երեխա, 9-ը մեծահասակ) տեղափոխել են Սյունիքի մարզային փրկարարական վարչության շենք` ապահովելով տաք թեյով և սննդով՝ մինչ իրենց ավտոբուսի ժամանումը:

Ժամը 17.08-ին ավտոբուսը վերանորոգվել է և շարունակել իր ընթացքը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am