Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Տունը սահմանի վրա» ներկայացումը կհանձնվի հանդիսատեսի դատին

«Տունը սահմանի վրա» ներկայացումը կհանձնվի հանդիսատեսի դատին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» բեմադրությունը կներկայացվի հայ հանդիսատեսին: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեցին ներկայացման բեմադրող ռեժիսոր Արմեն Մարգարյանը և այլք: «Կարդացել եմ Մրոժեկի բոլոր ստեծագործությունները: Ընտրեցի այս գործը, քանի որ դրանում արտահայտված է հեգնանքը այդ արհավիրքի`պատերազմի հանդեպ: Երբ մեր երկրում պատերազմ էր, մեծահասակներն ամեն ինչ անում էին, որ այն դիտարկվի որպես պատրանք: Այս բեմադրությամբ փորձել եմ վերարտադրել իմ մանկությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ներկայացման բեմադրող ռեժիսոր և երաժշտության հեղինակ Արմեն Մարգարյանը:

Թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի խոսքով` Պետական կամերային երաժշտական թատրոնը հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտվել, իրականություն դարձնել իրենց մտքի թռիչքը: «Վստահ եմ, որ Արմենը մեզ հետաքրքիր և բովանդակային բեմադրություն է ցուցադրելու»,-ընդգծեց տնօրենը:

Արմեն Մարգարյանը շեշտեց, որ սկզբնական փուլում մյուզիքլի տեսքով է ցանկացել ներկայացնել բեմադրությունը, սակայն այն հասունացել է և դրա խորությունն ընդգծելու համար ընտրել է տրագիկոմեդիա ժանրը: «Կարծում եմ` դերասանների, պարուսույցների, նկարիչների շնորհիվ բեմադրությունը հետաքրքիր է ստացվել»,-ասաց ռեժիսորը:

Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» տրագիկոմեդիան վերհանում է համամարդկային արժեքները` ավելի դիպուկ դարձնելով ներկայացման ասելիքն ու գաղափարը:

Ներկայացման բեմական զգեստները ձևավորել է Տաթև Հարությունյանը, պարերը և բեմական շարժումները` Նարինե Միրզոյանը, թարգմանել է Մարիաննա Գրիգորյանը:

Ներկայացման պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 28-ին`Պետական կամերային երաժշտական թատրոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am