Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՎԶԵԲ ներկայացուցիչը լավ է գնահատել Հայաստանի տնտեսական մրցունակության ցուցանիշը

ՎԶԵԲ ներկայացուցիչը լավ է գնահատել Հայաստանի տնտեսական մրցունակության 
ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսության մրցունակության առումով Հայաստանի ցուցանիշը լավ վիճակում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:

«Հայաստանն ու Վրաստանը կայուն կերպով զարգանում են: Եթե Հայաստանում ընկերությունները ճիշտ աշխատանքներ իրականացնեն, մենք կտեսնենք օտարերկրյա ներդրումների աճ, ինչը կավելացնի ՓՄՁ-ների բաժնետոմսերի արժեքը»,- ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը:

Դևիսի խոսքով՝ առանցքային հարցն այն է, որ ՓՄՁ-ների ֆինանսավորումը  բանկերի կողմերից եղել է գրավադրմամբ: Նրա ներկայացմամբ՝ կան նաև ֆինանսավորման այլ գործիքներ, որոնցից, ցավոք, Հայաստանում շատ չեն օգտվում:

«Տեղեկատվության և գիտելիքների պակասը լրացնելու համար շատ ընկերություններ ուզում են հասկանալ, թե ինչ պետք է անել հաջողություն ունենալու համար, և այստեղ կարևոր է մեր կողմից իրականացվող խորհրդատվական աշխատանքը»,-հավելեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:

ՎԶԵԲ-ի ու ԵՄ աջակցությամբ 3-օրյա ֆինանսական վերապատրաստումներ են անցել հայաստանում ՓՄՁ-ներին խորհրդատվություն մատուցող ֆինանսական ոլորտի մասնագետները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am