Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրացվել է 83 դատապարտյալների կրթական իրավունքը

Իրացվել է 83 դատապարտյալների կրթական իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում «Աբովյան», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում 2016 թվականին իրականացվել է դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության  հանրային կապերի բաժնից, 2016 թվականի 9 ամիսների ընթացքում իրացվել է  83 դատապարտյալների ինչպես հանրակրթական, մասնագիտական՝ արհեստագործական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական կրթական իրավունքը:

Մասնավորապես, հանրակրթական ուսում ստացել են 65 դատապարտյալ, մասնագիտական՝ արհեստագործական, 10 դատապարտյալ, իսկ բարձրագույն, հետբուհական կրթություն՝ 8 դատպարտյալ:

Սույն թվականի 9 ամիսների ընթացքում արհեստագործական հատուկ 2-ամսյա դասընթացներ են անցել ևս 55 դատապարտյալներ (խեցեգործության, ռուսաց լեզվի, ծնողավարման հմտությունների, վարսահարդարման և այլն), որոնց բոլորին տրվել են համապատասխան վկայականներ:

Ընդհանուր առմամբ 2014-2016 թվականների ընթացքում շուրջ 352 դատապարտյալ կրթություն է ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am