Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին

Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հրաչյա Ռոստոմյանը դեսպան Մաթիաս Քիսլերի հետ քննարկել է սպորտի և երիտասարդության քաղաքականության ոլորտներում երկու երկրների համագործակցության և այդ համագործակցությունը հետագայում ավելի արդյունավետ դարձնելու հնարավոր ուղիներին վերաբերող հարցերը: Նախարարը մասնավորապես նշել է, որ Լայպցիգի համալսարանում սովորած մի քանի մասնագետներ հաջողությամբ համագործակցում են մարզաձևերի ազգային ֆեդրացիաների, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: «Սպորտի մեջ մեծ նշանակություն ունեն սպորտային բժշկությունը, հոգեբանությունը, մենեջմենթը: Սրանք այն ոլորտներն են, որտեղ մեր համագործակցությունը ես շատ եմ կարևորում: Տեղյակ եմ, որ անցած տարի ամռանը Երևանում գերմանացի մասնագետները կազմակերպել էին սպորտային մենեջմենթի վերաբերյալ սեմինար, որը շատ օգտակար էր հայ մասնագետների համար»»,- ասել է նախարարը:

Դեսպան Քիսլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու երկու երկրների մարզական ոլորտների ներկայացուցիչների համագործակցությունն ավելի սերտացնելու համար: «Ինչ վերաբերում է սպորտային մենեջմենթի ոլորտի մասնագետներ պատրաստելուն, ապա կարող եմ առաջարկել իմ աջակցությունը նաև Քյոլնի սպորտի բարձրագույն դպրոցի մասնագետների հետ համագործակցություն սկսելու կապակցությամբ»,- ասել է Քիսլերը:

Նույն օրը նախարար Ռոստոմյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Միկիսկային, որը նախարարին է հանձնել Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Կատարինա Վալախովայի նամակը՝ սպորտի և երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության սերտացման վերաբերյալ: Քննարկումից հետո կողմերը որոշեցին այդ նպատակով սկսել աշխատանքները երկկողմ համաձայնագրի նախագծի մշակման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am