Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դիարբեքիրի ձերբակալված քաղաքապետերին արգելվել է հանդիպել փաստաբանների հետ

Դիարբեքիրի ձերբակալված քաղաքապետերին արգելվել է հանդիպել փաստաբանների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը նոր որոշում է կայացրել ոստիկանության կողմից ձերբակալված քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դատախազության որոշմամբ` ձերբակալվածները հինգ օր իրավունք չեն ունենալու հանդիպել իրենց փաստաբանների հետ:

Գյուլթան Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի փաստաբանները հայտնել են, որ պատրաստվում են բողոքարկել Դիարբեքիրի հանրապետական դատախազության որոշումը:

Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից հոկտեմբերի 25-ին ձերբակալվել են: Ձերբակալությունները տեղի են ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:

Կատարվածի առնչությամբ իրենց դժգոհությունն ու մտահոգությունն է հայտնել Եվրամիությունը, իսկ Դիարբեքիրում բողոքի ցույցեր են կազմակերպվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am