Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար. Էդուարդ Շարմազանով

Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար. 
Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 26-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հյուրը հետաքրքրված էր քաղաքական առաջիկա զարգացումներով, մասնավորապես մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններով, նոր ձեւավորված կառավարության գործունեությամբ եւ առաջիկա քայլերով:

Էդուարդ Շարմազանովը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո ստեղծված իրավիճակը` նշելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարեւոր իրադարձություն են լինելու մեր երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում:

Խոսելով կառավարության գործունեության մասին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀ իշխանությունը պաշտպանում է նոր կառավարության` բարեփոխումներին միտված ռազմավարությունը, որը բխում է ՀՀ Նախագահի ծրագրային հիմնադրույթներից:

«ՀՀ կառավարության գերակայություններից է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: Ավելին, մաքսային եւ հարկային ոլորտներում նախատեսվող լրջագույն քայլերը միտված են լինելու այդ խնդրի հաղթահարմանը: Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Օլեքսանդր Պավլյուկը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամբ եւ առաջիկայում կքննարկվեն փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am