Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը կոչ է արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը Սիրիայի իշխանությունների վրա

Եվրախորհրդարանը կոչ է արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը Սիրիայի 
իշխանությունների վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը Սիրիայի իշխանությունների վրա հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, Եվրախորհրդարանը իր զեկույցում նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունն ավելի ու ավելի է կախված Իրանից սեփական գոյությունն ապահովելու համար:

Զեկույցում Եվրախորհրդարանը ողջունել է Իրանի մասնակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցություններում միջազգային աջակցության խմբի շրջանակում, սակայն ափսոսանք է հայտնել, որ Իրանի ներդրումը չի հանգեցրել իրավիճակի լավացմանը:

Եվրախորհրդարանը կոչ է արել նաև ԵՄ-ին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին նպաստել Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am