Ադրբեջանում կանանց 24 տոկոսը տարբեր տեսակի բռնությունների է ենթարկվում
19:22, 25 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում կանանց նկատմամբ բռնությունները լայն տարածում ունեն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ Ընտանեկան, կանանց եւ երեխաների խնդիրներով զբաղվող պետական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն` Ադրբեջանում 15 տարին լրացած իգական սեռի ներկայացուցիչների 24 տոկոսը ենթարկվում է տարբեր տեսակի բռնությունների:
Կանանց նկատմամբ բռնությունների պատկերը Ադրբեջանի տարբեր շրջաններում տարբեր է, այն ավելի լայն տարածում ունի Աբշերոնի թերակղզու եւ Լենքորանի շրջաններում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում