Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գավառի քաղաքային գրադարանում ներկայացվեց Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը

Գավառի  քաղաքային գրադարանում  ներկայացվեց Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը

ԳԱՎԱՌ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի քաղաքային գրադարանը հյուրընկալել էր նարեկացիասեր հանդիսատեսին` մեծն աղոթասացի գրական ժառանգությանը եւս մեկ անգամ հաղորդ դարձնելու նպատակով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Նարեկացուն նվիրված ցերեկույթը կրում էր «Տիեզերահռչակ վարդապետը» խորագիրը, որի ընթացքում Գավառի պետական դրամատիկական թատրոնի դերասանների, գրադարանի աշխատակիցների, ուսանողների եւ ակտիվ ընթերցողների կողմից ներկայացվեց բազմազանության մեջ, որը հնարավորություն տվեց հանդիսատեսին՝ Նարեկացու ստեղծագործությունը  ընկալել թատերականացված, գեղարվեստական ու քննադատական-վերլուծական կողմերով: Ներկայացվեց Նարեկացի ստեղծագործողի կյանքն ու գործը, որը զուգակցվեց տաղերի, մտորումների ու «Մատյան ողբերգության» պոեմից հատվածների ընթերցումներով; Գրադարանի սրահի յուրօրինակ ձեւավորումը նույնպես նարեկացիական էր եւ լրացնում էր օրվա թեման: Ցերեկույթի կազմակերպիչ, գրադարանի մատենագետ Նորա Մարեմկոյանը նարեկացիական ցերեկույթը եզրափակեց մեծն բանաստեղծի աղոթքով:  Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Հասմիկ Հովեյանը ներկայացրեց Նարեկացու մարդագիտական մտորումները եւ հանդես եկավ Նարեկացու տաղերի ասմունքով: Տաղերի ընթերցմամբ հանդես եկավ  նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ   Արփիկ Չքոլյանը: Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ  Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը Նարեկացու ստեղծագործությունը համարեց հայ գրական ժառանգության ոսկեղենիկ մասունք: «Յուրաքանչյուր հայ իր տանը պետք է ունենա ու սրբորեն պահի «Նարեկը»` աղոթելու ու քրիստոնեության արժեքները գիտակցելու առումով»,-նշեց Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը:

«Այս ցերեկույթից հանդիսատեսն իր հետ տանում է մի կտոր աղոթք ու նարեկացիական շունչ»,-միջոցառման նախաձեռնության մասին արտահայտվեց Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը:

«Մեր հաստատությունն  առաքելություն ունի՝ ուսուցանելու, ծանոթացնելու ու հանրայնացնելու մեծերի գրական գործերը: Կարծում եմ, որ այսօր կարողացանք ավելի լայն շրջանակներում եւ հավուր պատշաճի ներկայացնել Տիեզերական սրբի՝ մեր մեծագույն բանաստեղծի ստեղծագործությունը»,-ամփոփեց Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am