Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կքննարկվի ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը

Կքննարկվի ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի ընթացքում քննարկումներ են ծավալվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հարցի շուրջ: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Վիեննայում համաձայնություն կար առաջ ընթանալ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի առաքելության ընդլայնման մասով, եւ մեր այցի նպատակն այն է, որ մենք որոշ մանրամասների շուրջ հստակեցումներ մտցնենք` կապված այս համաձայնությունը կյանքի կոչելու հետ»,-ասաց նա: Ուորլիքի խոսքով` ապրիլյան դժվարին օրերից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հնարավոր դարձավ հրադադարի նկատմամբ հարգանքը վերականգնել: Դեսպան Կասպշիկի հաղորդումների համաձայն` վերջին ամիսների ընթացքում սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: «Կարծում եմ` սա նախագահների հետ ունեցած հանդիպումների արդյունքն է: Դեսպան Կասպրշիկի առաքելության ընդլայնումը կինի կարեւոր քայլ այդ ուղղությամբ»,-ասաց համանախագահը: Փաստն այն է, որ երկու նախագահներն էլ համաձայնել են առաջ ընթանալ խաղաղության ճանապարհով:

«Մենք այստեղ Երեւանում ուզում ենք հստակեցնել այդ ուղղությամբ հետագա քայլերը»,-հավելեց Ուորլիքը:

Նա նշեց, որ կարգավիճակի հարցը քննարկումների փուլում է, և խոսքը գնում է վերջնական կարգավիճակի մասին: Համանախագահը հույս ունի, որ հարցը կքննարկվի նաև հանրային մակարդակում:

ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Պիեռ Անդրիուն տարածաշրջան են այցելել նախորդ շաբաթ: Նրանք արդեն եղել են Ադրբեջանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am