Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Քարդաշյանը որոշեց MediaTakeOut կայքի հետ չդատավիճել կողոպուտի հետ կապված պատմության պատճառով

Քարդաշյանը որոշեց MediaTakeOut կայքի հետ չդատավիճել կողոպուտի հետ կապված պատմության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հետ Է կանչել ինտերնետ-հրատարակության դեմ ներկայացված հայցը, որը պնդում Էր, թե նա  հնարել Է Փարիզում իր բնակարանի կողոպտման պատմությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես հայտարարել Է աստղի փաստաբանը, կողմերը արտադատական համաձայնություն են կնքել: MediaTakeOut կայքը, որը պնդում Էր, թե Քարդաշյանը հնարել Է պատմությունը, որպեսզի ստանա 5,6 մլն դոլարի ապահովագրությունը, հերքում Է հրապարակել:

Քիմ Քարդաշյանն անցած շաբաթ MediaTakeOut-ի դեմ հայց Էր ներկայացրել Նյու Յորքի դաշնային դատարան: Հայցում ասվում Է, որ առցանց-տաբլոիդը հոկտեմբերի սկզբին մի շարք հոդվածներ Է հրապարակել, որոնցում ինքը ներկայացված Է որպես խաբեբա եւ հանցագործ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am