Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ճամայկան ցանկանում է Հայաստանի հետ խորացնել զբոսաշրջային համագործակցությունը

Ճամայկան ցանկանում է Հայաստանի հետ խորացնել զբոսաշրջային համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամայկայի զբոսաշրջության նախարար Էդմունդ Բարթլեթը հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ճամայկան ճանաչելի դարձնելու նոր ծրագրեր ձեռնարկելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Jamaica Observer-ը:

Նախարարը տեղեկացրել է Հայաստանից Ճամայկա ուղևորափոխադրումներ կազմակերպելու շուրջ համագործակցության մասին: Բարթլեթը նշել է, որ այս համագործակցությունը կնպաստի դեպի երկրներ զբոսաշրջիկների աճի ավելացմանը:

Նախնական քննարկումները տեղի են ունեցել, երբ նախարարը հոկտեմբերի 1-4-ը Հայաստանում մասնակցել է ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) աֆիլացված անդամների հանդիպմանը: Համագործակցության մասին այլ մանրամասներ նախատեսվում է հրապարակել մինչև 2016 թվականի վերջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am