Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփի շտաբն ամենօրյա լրատվական ծրագիր Է գործարկում Facebook Live-ի միջոցով

Թրամփի շտաբն ամենօրյա լրատվական ծրագիր Է գործարկում Facebook Live-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրական շտաբն ամենօրյա լրատվական ծրագիր Է գործարկում՝ նվիրված Սպիտակ տան համար պայքարում միլիարդատիրոջ ընտրարշավի վերջին իրադարձություններին: Հաղորդումը ցուցադրվելու Է ամեն օր Facebook Live պլատֆորմի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են թեկնածուի շտաբում:

Կեսժամանոց հաղորդումն ամեն երեկո Նյու Յորքում հանրապետականի ընտրարշավի կենտրոնակայանից հեռարձակվելու Է ընդհուպ մինչեւ նոյեմբերի 8-ի համընդհանուր ընտրությունների օրը: Լրատվական շոուն վարելու են Թրամփի խորհրդականները՝ Բորիս Էփշթեյնը եւ Քլիֆ Սիմսը:  

Թրամփը քանիցս ամերիկյան ավանդական ԶԼՄ-ներին մեղադրել Է իր նկատմամբ կողմնակալության մեջ՝ պնդելով, որ նրանք աշխատում են միայն ի շահ իր մրցակցուհու՝ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am