Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ուզում եմ՝ այս քաղաքական բախումներից մի լավ բան առաջանա». ԱԺ-ում մշակույթի վաստակավոր գործիչը ներկայացրեց իր ստեղծագործությունները

«Ուզում եմ՝ այս քաղաքական բախումներից մի լավ բան առաջանա». ԱԺ-ում մշակույթի 
վաստակավոր գործիչը ներկայացրեց իր ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ներկայացվեց Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր, ՀՀ նկարիչների եւ ժուռնալիստների միության անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսը: 

Նկարչուհին տարիների ընթացքում հանդես է եկել շուրջ  42 անհատական ցուցահանդեսով: Այս շարքը նվիրված է վաստակավոր գործչի 70-ամյակին, այն ներկայացնում է նկարչուհու տարիների աշխատանքը:

«Քանի որ 2016 թվականը հոբելյանական էր, որոշեցի կազմակերպել ցուցահանդեսների տուր: Արդեն իսկ կազմակերպվել է 6 ցուցահանդես Հայաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Վրաստանում: Երեւանի եւս մի քանի ցուցասրահներում կներկայացնեմ այլ աշխատանքներ, իսկ երկու օրից Վրաստանում հերթական ցուցահանդեսը կկազմակերպվի:  Իսկ շարքի վերջին ցուցահանդեսը կլինի Գյումրիում, որտեղ ծնվել, մեծացել եւ կայացել եմ որպես նկարիչ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց գյումրեցի նկարչուհին:

Նա նշեց, որ աշխատում է ներկայացնել թարմ ստեղծագործություններ, նկարներից մի քանիսն այսօր նույնիսկ առաջին անգամ են ցուցադրվում:

«Իմ աշխատանքների հիմնական նյութը թուղթն է եւ թերթը, այն մամուլը, որը լրիվ քաղաքականացված է: Մտածել եմ այդպես աշխատել,  այս քաղաքական թերթերից, վեճերից, լավից եւ վատից ես շաղախում եմ թուղթը, իմ ափերի ջերմությունն եմ գումարում եւ ուզում եմ, որ այդ բախումներից առաջանա մի լավ բան, որը ես որպես նկար եմ ներկայացնում»,-նշեց նկարչուհին՝ հավելելով, որ դեռ շատ էներգիա ունի եւ շարունակելու է ակտիվորեն ստեղծագործել:

Մեր այն հարցին, թե  ինչ է կարծում նկարիչների այժմյան սերնդի մասին, Սուսաննա Մկրտչյանը պատասխանեց.

«Ես հիշում եմ՝ երբ ընդունվում էի արվեստի բուհ, ծնողներս նույնիսկ պատկերացում չունեին՝ դա ինչ մասնագիտություն է, շատ քչերն էին ընդունվում: Իսկ հիմա մասսայական ընդունվում են, գալիս են այնպիսի ուսանողներ, ովքեր կյանքում չեն նկարել: Բուհերը տասնյակ շրջանավարտներ են տալիս, բայց նրանցից մեկը կամ երկուսն է դառնում նկարիչ»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am