Սպիտակի ոլորաններում խիտ մառախուղ է
18:43, 24 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է անձրև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սպիտակի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մ է:
Մարալիկի, Գորիսի, Դիլիջանի, Լոռու, Սևանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի,
Սպիտակի, Գորիսի, Կապանի, Մեղրու ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում