Սպիտակի ոլորաններում խիտ մառախուղ է

Armenpress 18:43, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է անձրև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սպիտակի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մ է:

Մարալիկի, Գորիսի, Դիլիջանի, Լոռու, Սևանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի,  Սպիտակի, Գորիսի, Կապանի, Մեղրու ավտոճանապարհներին թույլ մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am