Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արցախպրես»-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Թեհրանի «Ալիք» օրաթերթի հետ

«Արցախպրես»-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Թեհրանի «Ալիք» օրաթերթի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես» լրատվական գործակալության և Թեհրանի «Ալիք» հայկական օրաթերթի միջև երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Ստեփանակերտում, լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի արցախյան նիստի ավարտին համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Հուշագրի համաձայն՝ «Արցախպրես» լրատվական գործակալությունը և Թեհրանի «Ալիք» հայկական օրաթերթը այսուհետ կունենան սերտ համագործակցություն: Մասնավորապես, կիրականացվեն տեղեկատվության փոխանակման, լրագրողների փոխայցելությունների կազմակերպման, և համատեղ նախագծերի իրականացման աշխատանքներ, որոնք ուղղված կլինեն հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուշագրի ստորագրման ժամանակ ներկա են գտնվել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդմանն ուղղված այս կարևոր իրադարձությունը իր ներկայությամբ պատվել է նաև հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Ի դեպ, անկախության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Արցախի և սփյուռքի լրատվամիջոցների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվում:

Համագործակցության ստեղծման սկիզբը դրվել է դեռևս սեպտեմբերին, երբ գործընկերների հրավերով «Ալիք» օրաթերթի 85-ամյակի գլխավոր տոնակատարությանը Թեհրանում մասնակցել է նաև «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը:

«Ալիք»-ը հրատարակվում է 1931 թ. մարտի 22-ից Թեհրանում` սկզբում որպես շաբաթաթերթ, 1935 թ.-ից` երկօրյա, իսկ 1941 թ.-ից` որպես օրաթերթ. այն 1965 թ.-ից լույս է տեսնում 8 էջով։ Թերթը հրատարակվել է առանց դադարի, միայն 1979 թ. Հունվարին` Իրանի հեղափոխության հաղթանակի նախօրյակին, մասնակցելով համաիրանական մամուլի գործադուլին, շուրջ 40 օր դադարել է հրատարակվելուց։ Ունի Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարա-քաղաքական ուղղվածություն և իր բովանդակության առանցքն է կազմում Հայ դատի հետապնդումը։ Են որ ամենագլխավորն է, իրականացնում է հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանությունը և իրանահայ համայնքի հայեցի դիմագծի պահպանումը։ Ունի իր սեփական տպարանը և խմբագրատան շենքը։ Հրատարակում է նաև իրանահայ դպրոցների դասագրքեր, հայերեն ու պարսկերեն գրքեր և տպագրական այլազան պատվերներ։ Բազմիցս մասնակցել է Իրանի մամուլի ցուցահանդեսներին։ Ներկայումս տպագրվում է 4350 տպաքանակով և ունի բաժանորդներ թե Իրանի հայահոծ քաղաքներում և թե սփյուռքի զանազան գաղթօջախներում։ 2001 թ. հունվարի 23-ից «Ալիք»-ը տեղադրվում է նաև համացանցի վրա։ 2004 թ.-ի մարտից օրաթերթը խմբագրում է Դերենիկ Մելիքյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am