Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում կառավարման նոր մոդելի անհրաժեշտություն կա. Տիգրան Ջրբաշյան

Հայաստանում կառավարման նոր մոդելի անհրաժեշտություն կա. Տիգրան 
Ջրբաշյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կառավարման նոր մոդելի անհրաժեշտություն կա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

«Դժվար է ասել, թե ինչպիսի մոդել է պետք, սակայն դա պետք է բխի որոշակի տեսլականից: Այն է, թե  ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 5, 10, 20 տարիների ընթացքում: Ներկա կառավարման մոդելը բխում է այսօրվա իրավիճակից, որը, կարծում եմ, սպառել է իրեն: Այն արդյունք է պետություն-հասարակություն չգրված համաձայնագրի, սակայն ապրիլյան պատերազմը, հետագա քաղաքական զարգացումները վկայում են այն մասին, որ այդ չգրված համաձայնագիրը սպառվել է: Այն, որ փոփոխություններ պետք է լինեն՝ միանշանակ է, սակայն, թե ինչպիսին՝ դեռ պարզ չէ»,- ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Անդրադառնալով կառավարության նոր ծրագրին` Տիգրան Ջրբաշյանն առանձնացրեց որոշ կետեր կապված` բիզնեսի և պետության հարաբերությունների, էներգակիրների գների գոյացման ու դրանց դասակարգման հետ:  

«Դրանք կետեր են, որոնք մինչև հիմա չեն եղել: Ծրագրում նշված են կետեր, որոնց հնարավոր է հասնել այսօրվա գործող համակարգի ներքո, առանց լուրջ փոփոխությունների: Դրանք ավելի երկարաժամկետ ծրագրի մաս չեն կազմում, բայց չմոռանանք, որ կառավարության ծրագրի վրա ազդել են որոշ սահմանափակումներ: Դրանցից է ժամկետը:  Գիտենք, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են, հետևաբար սպասվում է, որ ընտրություններից հետո կլինի նոր ծրագիր: Քանի որ նախընտրական փուլ է, հետևաբար արմատական փոփոխություններ դժվար թե լինեին»,-ավելացրեց Տիգրան Ջրբաշյանն՝ ընդգծելով, որ կառավարության ծրագիրը լուծում է տակտիկական խնդիր առաջիկա կարճ ժամանակահատվածի համար:

Անդրադառնալով Հարկային օրենսգրքին` Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ այն չի համապատասխանում կառավարության կողմից հայտարարված նպատակներին: Հայաստանը մտնում է նոր փուլ, ինչն էլ, ըստ Տիգրան Ջրբաշյանի, ենթադրում է, որ Հարկային օրենսգրքի դրույթների ուղղությամբ դեռ աշխատանք կտարվի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am