Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացվեց Փարիզում

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացվեց Փարիզում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանի շենքի պատկերասրահում հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել  «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամից՝ հավելելով. «Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանի, Ֆրանսիայում  Հայաստանի Հանրապետության դեսպանության և «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել են 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևորագույն մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում տեղի ունեցած իրադարձությունները:

Փաստագրական, արխիվային և գեղարվեստական  ավելի քան 130 լուսանկարներն արտացոլում են նորանկախ պետության անցյալն ու ներկան: ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված այս բացառիկ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը  ներկա էին հայ և ֆրանսիացի պատվավոր հյուրեր, որոնց թվում էին՝ Պիեր Լլուշը (Փարիզի 9-րդ շրջանի Ազգային ժողովի պատգամավոր), Ֆրանսուա Ռոշբլուանը (Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար), 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բուրքլին, քաղաքապետի առաջին տեղակալ Ալեքսիս Գովչյանը, Վահե Վահրամյանը (ՀՀ-ում UNESCO-ի ներկայացուցիչ)  և այլոք:

Լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացվեց  երեք օր շարունակ»»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am