Ռուսաստանում անհետացել է ուղևորատար ուղղաթիռ
21:47, 21 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կրասնոյարսկի շրջանում գտնվող Վանկոր համայնքից Նոր Ուրեգոն տեղափոխվող ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռը Յամալի շրջանում անհետացել է ռադարների տեսադաշտից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆակս»-ը:
Հաղորդվում է, որ ժամեր առաջ ուղղաթիռի անձնակազմի հետ կապն ընդհատվել է, և մեքենան չի ժամանել Նոր Ուրեգոն վայրեջք կատարելու համար:
ТАСС-ն իր հերթին հայտնում է, որ ՄԻ-8 ուղղաթիռն անհաջող վայրէջք է կատարել Յամալա-Նենեցյան ինքնավար շրջանում:
Տարբեր տվյալներով ինքնաթիռում եղել են 20-22 մարդ:
Ուղղաթիռի հնարավոր կործանման, ուղևորների և անձնակազմի ճակատագրերի մասին տեղեկությունները ճշտվում են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում