Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարչապետի վրիպումը դրական տրամադրություն ապահովեց Ազգային ժողովի դահլիճում

Վարչապետի վրիպումը դրական տրամադրություն ապահովեց Ազգային ժողովի դահլիճում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի վրիպումը բարձր տրամադրություն հաղորդեց նիստի ընթացքին:

Կարապետյանն իր եզրափակիչ ելույթում անդրադառնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության դիրքորոշմանը կառավարության ծրագրի վերաբերյալ: Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխարեն ասաց «Բարգավաճ Հանրապետական» կուսակցություն:

«Ես չհասկացա, թե ինչու «Բարգավաճ Հանրապետական» կուսակցությունը չի ցանկանում մասնակցել քվեարկությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը և շարունակում էր իր խոսքը, երբ նրան նիստերի դահլիճում ներկա պատգամավորներն ու  կառավարության անդամներն արձագանքեցին ծիծաղով ու բարձր տրամադրությամբ:

Վարչապետը, հասկանալով, որ սխալ է արտաբերել կուսակցության անունը, ներողություն խնդրեց. «Կներեք, հաստատ դիտավորյալ չէր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am