Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաժանորդների քանակով առաջատար է շարունակում մնալ Vivacell-MTS-ը

Բաժանորդների քանակով առաջատար է շարունակում մնալ Vivacell-MTS-ը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3 մլն 687 հազար 312 բջջային կապի բաժանորդ (ներառյալ ոչ հեռախոսով ու լայնաշերտ ինտերնետի բաժանորդները): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով b24.am-ը, 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.16%-ով կամ 5,806-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 0.23% կամ 8,596 բաժանորդ: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,456,240 է: 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.29%-ով կամ 10,149-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 0.64% կամ 21,934 բաժանորդ:

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,173,611: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.29%-ով կամ 6,301-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.44%-ով կամ 9,592 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,106,006 է: 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.33%-ով կամ 6,927-ով, իսկ 2015թ. երկրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 0.17% կամ 3,682 բաժանորդ:

Beeline-ը երկրորդ տեղում է: Այս տարվա երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 906,206:2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.41%-ով կամ 21,322-ով, իսկ 2015թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել 5.82%-ով կամ 49,879 բաժանորդով: Միևնույն ժամանակ,հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 863,562 է: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.41%-ով կամ 20,295-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 5.96%-ով կամ 48,537 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 607,495: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 3.47%-ով կամ 21,817-ով, իսկ 2015թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 4.96%-ով կամ 31,691-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 486,672 է, 2016թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 3.39%-ով կամ 17,073-ով, իսկ 2015թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրված անկումը կազմել է 4.50% կամ 22,921 բաժանորդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am