Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանն ակնկալում է ԵԱՏՄ երկրների հետ զարգացնել դեղերի ոլորտում տնտեսական կապերը

Հայաստանն ակնկալում է ԵԱՏՄ երկրների հետ զարգացնել դեղերի ոլորտում տնտեսական 
կապերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության և բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրերին միանալու արձանագրություններին: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ համաձայնագրերի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ տնտեսական համագործակցությունը զարգացնելու, առևտրային ու տնտեսական կապերն ընդլայնելու, անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղամիջոցների հասանելիությունն ապահովելու համար:

«Համաձայնագրերը կնպաստեն ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորմանը, փոխադարձ առևտրում չհիմնավորված սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև դեղագործական արդյունաբերության զարգացմանը, անդամ պետությունների տարածքներում արտադրվող դեղագործական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և համաշխարհային շուկա դուրս գալու համար օպտիմալ պայմանների ստեղծմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ալթունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am