Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

2020 թվականի Օլիմպիական խաղերի որոշ մարզաձևերի մրցումներ կարող են անցկացվել Տոկիոյից դուրս

2020 թվականի Օլիմպիական խաղերի որոշ մարզաձևերի մրցումներ կարող են անցկացվել 
Տոկիոյից դուրս

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի որոշ մրցումներ կարող են անցկացվել Հարավային Կորեայում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Kyodo գործակալությունը: Նման բան կարող է պատահել, եթե խաղերի կազմակերպիչները չհասցնեն կառուցել ակադեմիական թիավարության, բայդարկաներով և կանոեներով թիավարության համար նախատեսված կառույցները:

Ջրային մարզաձևերի համար նախատեսած Sea Forest Waterway մարզահամալիրը պետք է կառուցվի Տոկիոյի ծոցում: Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն տվել է իր հաստատումը կառույցի վերաբերյալ, սակայն ճապոնական իշխանությունները մտադիր են կրճատել Խաղերի համար նախատեսված ծախսերը, որոնց մեջ մտել է նաև մարզահամալիրի կառուցումը:

32-րդ ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում: Ճապոնիայի մայրաքաղաքն օլիմպիական խաղերի մայրաքաղաք դառնալու իրավունքը ստացավ 2013 թվականին Բուենոս Այրեսում կայացած ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում, որտեղ պայքարելով Մադրիդ և Ստամբուլի դեմ՝ հաղթեց: Տոկիոն նախկինում ընդունել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը և 2020 թվականին կլինի հինգերորդ քաղաքը և առաջինն Ասիայում, որը կընդունի ամառային Օլիմպիական խաղերը երկրորդ անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am