Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կառավարությունը կվերանայի Հարկային օրենսգիրքը

Կառավարությունը կվերանայի Հարկային օրենսգիրքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍԿառավարությունը կվերանայի Հարկային օրենսգիրքն ու դրանում առկա մտահոգիչ դրույթները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:

«Մեզ մտահոգություններ են հասել, աշխատում ենք: Եվ հիմա մեր նախարարությունն անում է Հարկային օրենսգրքի վերլուծություններ, թե որ ուղղություններն են, որ կարող են տնտեսական աճի ապահովման բնագավառում որոշակի խոչընդոտներ առաջացնել»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Էմիլ Տարասյանը՝ ավելացնելով, որ մինչև ուժի մեջ մտնելն ամբողջ օրենսգիրքը կվերանայվի, ամենաթույլ կետերը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա, կվերանայվեն:

Հարցին՝ օրենսգիրքը նորից փոփոխությա՞ն պետք է ենթարկվի, Տարասյանն ասաց, որ չի կարող ասել, որովհետև նախաձեռնողն ու  հիմնական ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է, իսկ իր ներկայացրած գերատեսչության կողմից՝ ելնելով նրանից, թե որոնք կլինեն կառավարության ծրագրի առաջանահերթությունները, կվերանայվեն:

Մյուս հարցին՝  իր համար հատկապես ո՞րն է մտահոգիչ դրույթ այդ օրենսգրքում, Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից կա ահազանգ, որ բարձր վարձրատրվող կադրերի համար եկամտահարկի նոր շեմը կարող է հանգեցնել նրան, որ մասնագետները կարող են թողնել ու երկրից հեռանալ: 

«Այդ մտավախություններն այս պահին քննարկվում են, պետք է հաշվառենք, թե քանի սուբյեկտի մասին է խոսքը: Եթե դա իրոք ծավալուն խնդիր է, միգուցե փոփոխության հարց կլինի»,- ասաց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am