Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Երևանի տոնը նշվել է գերմանական Լեեր քաղաքում

Երևանի տոնը նշվել է գերմանական Լեեր քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ծննդյան 2798-ամյակը գերմանահայ մեր հայրենակից Ալբերտ Թովմասյանի նախաձեռնությամբ մեծ հանդիսավորությամբ նշվել է նաև գերմանական Լեեր քաղաքում: Տոնական միջոցառմանը մասնակցել են Լեերի փոխքաղաքապետ Բրունո Շախները, Լեերի մարզպետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մաթիաս Գրոթեն, բազմաթիվ գերմանահայեր ու գերմանացիներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումը նշանավորվել է գերմանական այս քաղաքի կենտրոնական այգու՝ Ինզելգարդենի նորաստեղծ Հայկական պուրակում Երևան-Լեեր բարեկամությունը խորհրդանշող նստարանների տեղադրմամբ, որոնք Լեերին է նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Շնորհավորելով ներկաներին մեր հինավուրց մայրաքաղաքի տարեդարձի առթիվ՝ Ալբերտ Թովմասյանը Հայկական պուրակի ստեղծմանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Լեերի քաղաքային խորհրդին, ում գործուն ջանքերի շնորհիվ կյանքի է կոչել գեղեցիկ այս նախաձեռնությունը:

Հարկ է նշել, որ դեռևս ամիսներ առաջ երկու քաղաքների բարեկամությունը խորհրդնաշող նստարանների ձեռքբերման և Լեեր տեղափոխելու հարցում աջակցության խնդրանքով Ալբերտ Թովմասյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետի հանձնարարությամբ ծրագիրն արագ կյանքի է կոչվել: 

Ի դեպ նշենք, որ դեռ մեկ տարի առաջ Լեեր քաղաքում բնակվող միակ հայ ընտանիքի՝ Թովմասյանների ջանքերով նույն վայրում տեղադրվել է նաև հայկական խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am