Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած նռնականետի հետևանքով վնասված ավտոմեքենայի լուսանկարները

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած նռնականետի հետևանքով վնասված ավտոմեքենայի 
լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածել է հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ադրբեջանի կողմից շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառված ՀԱՆ-17 տիպի նռնականետի արդյունքում վնասված ՊԲ ավտոմեքենայի լուսանկարները:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (155 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան (109 կրակոց):

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am