ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած նռնականետի հետևանքով վնասված ավտոմեքենայի լուսանկարները

Armenpress 10:59, 7 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածել է հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ադրբեջանի կողմից շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառված ՀԱՆ-17 տիպի նռնականետի արդյունքում վնասված ՊԲ ավտոմեքենայի լուսանկարները:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (155 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան (109 կրակոց): Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am