Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՓՄՁ Կորպորացիան կաջակցի Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև համագործակցության հաստատմանը

ՓՄՁ Կորպորացիան կաջակցի Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև 
համագործակցության հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016թ. սեպտեմբերի 30-ին Սոչիի տնտեսական ֆորումի գործնական ծրագրի շրջանակում Ռուսաստանի Դաշնության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման դաշնային կորպորացիան (ՓՄՁ կորպորացիա)  և «Հայաստանի  Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից, կորպորացիայի կողմից փաստաթուղթը ստորագրել է գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բրավերմանը, ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից՝ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

Հուշագրով կողմերը պլանավորում են հաստատել երկարաժամկետ համագործակցություն փորձի փոխանակման ոլորտում` ՓՄՁ ոլորտի զարգացման հիմնական ուղղություններով՝ ներառյալ ֆինանսական, երաշխիքային, տեղեկատվական, մարկետինգային աջակցություն, ՓՄՁ սուբյեկտների կողմից պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ընկերությունների գնումների մուտքի ընդլայնում, տարածքային կոմպլեքս, ինչպես նաև ձեռնարկատիրության և բիզնես-գործընթացների իրականացման ոլորտների ուսումնական ծրագրերի մշակում և իրականացում:

Կողմերը նաև մտադրություն հայտնեցին աջակցություն ցուցաբերել երկու պետությունների գործարար համայնքների միջև համագործակցության հաստատմանն ու փոխադարձ խորհրդատվությունների անցկացմանը, գործակցել լավագույն փորձի տարածման հարցում, օժանդակել համատեղ նախագծերի ձևավորմանն ու առաջխաղացմանը, ռուսական և հայկական ընկերությունների համար գոյություն ունեցող բիզնես-հնարավորությունների մասին տեղեկատվության տարածմանը:

Բացի այդ՝ ՓՄՁ կորպորացիան և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կխրախուսեն ռուսական և հայկական ՓՄՁ սուբյեկտների միջև համատեղ նախագծերի և համագործակցության այլ ձևերի ստեղծումն ու զարգացումը, այդ թվում առևտրաարտադրական և գիտատեխնիկական կոոպերացիան, համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, նորամուծությունների և յուրաքանչյուր կողմի համար առաջնային գործունեության ոլորտներում: Համատեղ խնդիրներից մեկն է Ռուսաստանի և Հայաստանի տարածքում ցուցահանդեսային և տոնավաճառային, համագումարային և ուսուցողական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, դրանցում երկու երկրների գործարարների, գործարար հասարակական կազմակերպությունների և միավորումների, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի զարգացման ինստիտուտների մասնակցությունը:

Համագործակցությունը կիրականացվի տեղեկատվության փոխանակման, համատեղ հանդիպումների անցկացման, աշխատանքային և խորհրդատվական խմբերի ստեղծման ձևաչափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am