ԵՄ-ն որպես ԼՂ խնդրի կարգավորման ուղի տեսնում է ժողովուրդների միջև կապերի հաստատումը. ԵՄ դեսպան
17:24, 1 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հասնել համակողմանի խաղաղության համաձայնագրի ստորագրման:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Մալենա Մարդը:
Եվրոպացի դիվանագետը շեշտել է, որ համաձայնության հնարավոր է հասնել երկու երկրների ժողովուրդների միջև կապերի հաստատման միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում