Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԿԸՀ նախագահն աշխատանքային այցեր է կատարել Վանաձոր և Գյումրի

ԿԸՀ նախագահն աշխատանքային այցեր է կատարել Վանաձոր և Գյումրի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ` հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, ԿԸՀ նախագահը հանդիպումներ է ունեցել Վանաձոր համայնքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 1-ին, Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու Գյումրու ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հանդիպել են Գյումրի համայնքն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր ՏԸՀ նախագահների և քարտուղարների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Վանաձորի և Գյումրու ընտրությունների կազմակերպմանն առնչվող հարցեր, տրվել են պարզաբանումներ` ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք կանոնակարգումների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am