Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի վերջի համեմատ բարձր է մնում 30 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի վերջի համեմատ բարձր է մնում 30 
սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 30  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի վերջին օրվա համեմատ այս տարի բարձր է մնում 30 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2016 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 57 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 27 սանտիմետր նիշի դիմաց:

Ոռոգման նպատակներով այս տարի Սեւանա լճից բաց է թողնվել 167 միլիոն 135 հազար խորանարդ մետր ջուր: Իսկ ահա լիճ է մուտք եղել 113 միլիոն 501 խորանարդ մետր ջուր, որից 94 միլիոն 816 հազարը՝ Արփա-Սեւան թունելային ջրատարով, 18 միլիոն 615 հազարը՝ ստորերկրյա հոսքի միջոցով:Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ թե՛ Արփա-Սեւան թունելային ջրատարի մուտքերը, թե Հրազդանի հունով ջրբացթողումները դադարեցված են:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի մասնագետների կանխատեսմամբ՝ մինչեւ եկող տարվա գարնանային վարարումները եւ Արփա-Սեւանով սպասվող ջրային պաշարների մուտքը Սեւանա լճի մակարդակը կմնա գրեթե նույն  նիշի սահմաններում, սակայն դրանից հետո արդեն կսկսվի լճի մակարդակի նոր բարձրացում, որը կարող է գերազանցել նույնիսկ 1901 մետրը, նիշ, որը չի արձանագրվել 1962 թվականից ի վեր, երբ Սեւանը գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր նիշի վրա եւ հետագա տարիներին սկսել է նահանջ ապրել եւս մի քանի մետրով՝ ընդհուպ մինչեւ 2000 թվականին գրանցված 1896 մետր, 50 սանտիմետրի սահմանները, որի համեմատ արդեն այժմ ունենք լճի մակարդակի մոտ 4 մետր բարձրացում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am