Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՏՏ ոլորտը կարող է շարժիչ ուժ լինել երկրի առաջընթացի համար. ՀՀ վարչապետ

ՏՏ ոլորտը կարող է շարժիչ ուժ լինել երկրի առաջընթացի համար. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, կարևորելով ՏՏ բնագավառի զարգացման ներուժը, նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք կնպաստեն ոչ միայն մրցունակ ՏՏ արտադրանքի ձևավորմանը, այլև երկարաժամկետ արդյունավետ ծրագրերի իրականացմանը: 

ԻՏՁՄ-ի և ՏՀՏԳՄ-ի անդամները Կարեն Կարապետյանին են ներկայացրել ընթացիկ ծրագրերը և ոլորտի հետ կապված խնդիրները, հանդես են եկել առաջարկություններով: Մասնավորապես, արծարծվել են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթության և ձեռներեցության դասընթացների կազմակերպմանը, ինժեներական խմբակների գործունեությանը, տեխնոլոգիական համալսարանի ստեղծմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին վերաբերող և հարակից այլ հարցեր: 

Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տեխնոլոգիական կրթական համակարգի զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մարզերում կրթության հասանելիության և կադրերի պատրաստման խնդրին: Վարչապետն ընդգծել է ՏՏ ոլորտի նշանակությունը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործում և նշել, որ այն կարող է շարժիչ ուժ լինել և արդյունավետ ռեսուրս ստեղծել երկրի առաջընթացի համար:

Կարեն Կարապետյանը հորդորել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ հնչեցված գաղափարներն ու առաջարկությունները ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններ և հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ակտիվ համագործակցել նրանց հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am