Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԶԼՄ-ները հայտնել են iPhone 7 Plus սմարթֆոնի պայթելու առաջին դեպքի մասին

ԶԼՄ-ները հայտնել են iPhone 7 Plus սմարթֆոնի պայթելու առաջին դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Reddit սոցկայքի օգտատերերից մեկը հայտնել է iPhone 7 Plus սմարթֆոնի պայթելու մասին` տեղադրելով վերջինիս լուսանկարը սոցկայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին  տեղեկացնում է Interfax-ը:

Օգտատիրոջ խոսքով` նա նույնիսկ չի հասցրել օգտվել հեռախոսից, երբ այն պայթել է գնորդին փոխանցելու ճանապարհին:

Ինչպես ընկերությունն է հայտարարել, սարքավորման պահեստավորման մարտկոցները անվտանգ են, սակայն կարող են վտանգ ներկայացնել, եթե խախտված է մարտկոցի ծածկույթների հերմետիկությունը: Այդ դեպքում հնարավոր է` պայթի մարտկոցը, ինչպես նաեւ ինքնին հեռախոսը: Այլ գնորդներից եւ օգտատերերից դեռեւս որեւէ բողոք չի ներկայացվել:

Դեպքի առնչությամբ զուգահեռներ են տարվում նաեւ Samsung Galaxy Note 7-ի հետ, քանի որ մինչ այժմ գրանցվել է հեռախոսի պայթելու 35 դեպք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am