Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանում 2 միլիոնից ավելի մարդիկ են հայտնվել «Մեգի» թայֆունի գոտում

Չինաստանում 2 միլիոնից ավելի մարդիկ են հայտնվել  «Մեգի» թայֆունի գոտում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 2,09 մլն մարդ Է հայտնվել Չինաստանը պատուհասած «Մեգի» թայֆունի գոտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հայտնել Է ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը: 

Գերատեսչության տվյալներով՝ թայֆունից տուժել են 16 քաղաքներ եւ Չժեցզյան, Ֆուցզյան ու Ցզյանսու նահանգների 107 գավառներ: Շտապ կարգով տուժած շրջաններից տարհանվել Է 656 հազար մարդ, տարերքն ավերել Է 1,2 հազար տուն, եւս 10 հազար շենքեր տարբեր վնասվածքներ են ստացել:

Թայֆունի պատճառած ուղղակի տնտեսական վնասը գնահատվում Է 5,53 մլրդ յուան (շուրջ 829 մլն դոլար):

Թայֆունի առավել մեծ թվով զոհերը եղել են Չժեցզյանի նահանգում, որտեղ սողանքը 20 տուն Է ավերել Սուցուն գյուղում, որը գտնվում Է Լիշույ քաղաքային օկրուգի Սույչան գավառում: Այնտեղ, China News Service գործակալության տվյալներով, զոհվել Է արդեն յոթ մարդ, եւս 20-ը կորած Է համարվում:

Սողանքների պատճառը դարձել են անձրեւները, որոնք իր հետ բերել Է «Մեգի» թայֆունը:

ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարության տվյալներով՝ Ֆուցզյանի նահանգում թայֆունից զոհվել Է հինգ մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am