Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանում բանկային համակարգը շարունակում է մնալ կայուն

Հայաստանում բանկային համակարգը շարունակում է մնալ կայուն

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկային համակարգը 2016թ. ընթացքում բավականին դրական առաջընթաց է ցուցաբերել, ինչպես ակտիվների որակի փոփոխությունների, այնպես էլ Կենտրոնական բանկի նախաձեռնած կանոնակարգումների արդյունքում: Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Բանկային համակարգը Հայաստանում շարունակում է մնալ կայուն, ունենք վարկերի և ավանդների աճ: Դրական է այն հանգամանքը, որ ունենք թե ֆիզիկական, թե  իրավաբանական անձանց ավանդների աճ: Ֆիզիկական անձանց դրամով և արտարժույթով ավանդների աճն էլ խոսում է բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացման մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ կա դրական աճ նաև ակտիվների և հատկապես վարկերի տեսանկյունից: Նրա խոսքով՝ մեծ դիվերսիֆիկացիա ունեն սպառողական, բիզնես և հիփոթեքային վարկերը:

Անդրադառնալով բանկային համակարգում կապիտալի հետ կապված հարցերին՝ Անդրանիկ Գրիգորյանն ընդգծեց, որ այս պահին էլ շարունակվում են լուրջ աշխատանքներ ընթանալ կապիտալի համալրման ուղղությամբ: Նա նկատեց, որ բանկային համակարգում միաձուլումների գործընթաց է ընթանում, առաջիկայում էլ կլինեն բանկեր, որ կհայտարարեն կապիտալների համալրումների մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am