Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հռոմի պապը ժամանել Է Թբիլիսի

Հռոմի պապը ժամանել Է Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոսը եռօրյա պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում: Շարժասանդուղքի մոտ քահանայապետին դիմավորել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ տիկնոջ հետ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, կառավարության անդամներ եւ Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան:

Օդանավակայանում հավաքվել Է նաեւ Վրաստանի կաթոլիկ համայնքը՝ հանրապետության եւ Վատիկանի դրոշներով: Թբիլիսիի օդանավակայանից ոչ հեռու ընթանում Է բողոքի ակցիա, որին առայժմ մասնակցում Է ավելի քան հարյուր մարդ՝ ուղղափառ հոգեւորականության եւ հոտի ներկայացուցիչներ:

Օդանավակայանից Ֆրանցիսկոս պապը կուղեւորվի Նախագահի պալատ, որտեղ կկայանա նրա հանդիպումը Մարգվելաշվիլիի հետ, ինչից հետո նրանք հանդես կգան իշխանության, քաղաքացիական հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղղված դիմումով:

Երեկոյան քահանայապետը կուղեւորվի Վրաստանի պատրիարքարան եւ հանդիպում կունենա Իլյա Երկրորդի հետ:

Հոկտեմբերի 1-ին Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում Հռոմի պապը պատարագ կմատուցի, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am