Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կոլումբիայում ապստամբներն սկսել են հանձնել զենքը

Կոլումբիայում ապստամբներն սկսել են հանձնել զենքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (ԿՀԶՈւ) ապստամբական խմբավորումը, չսպասելով իշխանությունների հետ հաշտության համաձայնագրի շուրջ հանրաքվեի արդյունքներին, սկսել Է զենքը հանձնել ՄԱԿ-ի առաքելությանը, որն զբաղվում Է երկրում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգով եւ վերահսկողությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կոլումբիայի խաղաղության հարցերով գերագույն կոմիսար Սերխիո Խարամիլիոն:

«Գործընթացն արդեն սկսվել Է, եւ ՄԱԿ-ի առաքելությունը մեզ կտեղեկացնի զինաթափման ընթացքի մասին»,-հայտնել Է Խարամիլիոն, ճշտելով, որ ապստամբներն սկսել են հանձնել պայթուցիկ նյութերն ու զինամթերքը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, խոսքը վերաբերում Է դինամիտին, նռնակներին, ինչպես նաեւ սելիտրային եւ այլ նյութերի, որոնք օգտագործվում են պայթուցիկ սարքեր պատրաստելիս:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել Է ՄԱԿ-ի առաքելության կազմն ու լիազորությունները, որը հետեւելու Է օգոստոսի 29-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի պահպանմանը:

Սեպտեմբերի 27-ին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը եւ ԿՀԶՈւ-ի ղեկավար Ռոդրիգո Լոնդոնիո Էչեւերին, Կարտախենա քաղաքում համաձայնագիր են ստորագրել հարավամերիկյան այս երկրում կեսդարյա զինված հակամարտույթան դադարեցման եւ կայուն խաղաղության ապահովման մասին: Ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, հոկտեմբերի 2-ին երկրում կանցկացվի համազգային հանրաքվե, որն անհրաժեշտ Է ապստամբական խմբավորման հետ կառավարության հաշտության համաձայնագրի օրենսդրական ամրագրման համար:

Կոլումբիայի իշխանությունների եւ ԿՀԶՈւ-ի միջեւ զինված հակամարտությունն սկսվել Է 1960-ական թվականներին: Այն ժամանակվանից զինված դիմակայության զոհ Է դարձել ավելի քան 200 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am