Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արջը Հորբատեղ գյուղում ցլիկ և ոչխար է հոշոտել

Արջը Հորբատեղ գյուղում ցլիկ և ոչխար է հոշոտել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 29-ին, ժամը 08.12-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում գիշերն արջը հոշոտել է Մ. Վ.-ին պատկանող մեկ ցլիկ և Ա. Ս.-ին պատկանող մեկ ոչխար:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից,  պարզվել է, որ գիշերն արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 12 տան մոտակայքում գտնվող անասնագոմ և հոշոտել 1 ցլիկ, իսկ «Շորեր» կոչվող տարածքում` 1 ոչխար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am