Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում որոշ քաղաքական ուժեր իրենց ծրագրերը ներկայացրեցին համատեղ քննարկման ընթացքում

Գյումրիում որոշ քաղաքական ուժեր իրենց ծրագրերը ներկայացրեցին համատեղ քննարկման ընթացքում

ԳՅՈՒՄՐԻ, 29  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏԻՄ ընտրությունների շուրջ քարոզարշավը Գյումրիում նորմալ է ընթանում: Այս մասին սեպտեմբերի 29-ին Գյումրիի «Մեդիա Կենտրոն»-ի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ նշեցին ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերից մի քանիսը:

Քննարկմանը ներկա Բարգավաճ Հայաստան, ԳԱԼԱ, Հայ ազգային կոնգրես, Քաղաքացիական պայմանագիր,  Համախմբում,  Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչներն ու թեկնածուները ներկայացրեցին իրենց քաղաքական ուժերի ծրագիրերն ու ընտրական շեմը հաղթահարելու դեպքում առաջիկա տարիների անելիքները: Բոլորի նպատակը նույնն է՝ Գյումրին ավելի բարեկեցիկ դարձնելը, սակայն, եթե մեկը դա տեսնում է նոր աշխատատեղերի  ստեղծման, մյուսը՝ կոռուպցիոն ռիսկի նվազեցման, կամ համայնքային  միջոցների արդյունավետ կառավարման, ապա երրորդը՝ օրենսդրական փոփոխությունների  մեջ:

Այն հարցին թե ընտրողի առավելագույն քվեն ստանալու դեպքում այս կամ այն կուսակցությունն  ինչպես է մտադիր նվազագույն բյուջեով Գյումրիում աշխատանքներ իրականացնել՝ թեկնածուների պատասխանները կրկին գրեթե նույնն էին: «Հայաստանի համախառն բյուջեի մեջ բոլոր համայնքների բյուջեների համագումարն  ընդամենը 10 տոկոս է, իսկ 10 տոկոսի 4 տոկոսը պետության հատկացրած դոտացիան է: 10 տոկոսի 4,5 տոկոսը միայն Երևանի բյուջեն է, մնացածը միայն ծախսում են բոլոր համայնքները միասին վերցրած: Կա լուրջ ապակենտրոնացման կարիք, առկա է խտրական վերաբերմունք մարզերի ու համայնքների նկատմամբ:  Պետք է նաև ծախսերն արդյունավետ դարձնել»,-նշեց «ԳԱԼԱ» կուսակցության թեկնածու Լևոն Բարսեղյանը:

Համայնքի բյուջեի ֆինանսական մուտքերի ավելացման համար ՀԱԿ թեկնածու Արման Գալոյանը նշեց, որ դա կարելի է դրան հասնել օրենսդրական փոփոխությունից հետո:

Այն, որ  ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է առաջիկա ԱԺ ընտրությունների նախաշեմին և համապետական ընտրության հետ կապված՝ փաստեցին բոլոր ներկաները՝ բացառությամբ նորաստեղծ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի, ով նշեց, որ իրենց նպատակի միայն ու միայն Գյումրիում ավագանու ընտրություններն էին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am