Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Քաշմիրի հնդկական մասի սահմանամերձ տարածքների բնակիչները լքում են իրենց տները

Քաշմիրի հնդկական մասի սահմանամերձ տարածքների բնակիչները լքում են իրենց տները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգի սահմանամերձ տարածքների բնակիչները շտապ կարգով լքում են իրենց տները եւ այլ տարածաշրջաններ են տեղափոխվում վիճահարույց Քաշմիրի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող մասում հնդկական բանակի իրականացրած հատուկ գործողութունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IANS լրատվական գործակալությունը:

Նրա տեղեկատվությամբ` տարածաշրջանում «խուճապ եւ խառնաշփոթ» Է տիրում. տեղի բնակիչները երկյուղում են, որ Իսլամաբադը պատասխան գործողություններ կձեռնարկի: Ավելի վաղ Փենջաբի նահանգի կառավարությունը հայտարարել Է Պակիստանի հետ սահմանի երկայնքով 10-կիլոմետրանոց գոտու բնակիչների տարհանման մասին:

Սահմանամերձ տարածքներում խուճապն սկսվել Է այն բանից հետո, երբ Հնդկաստանը հայտնել Է, որ հնդիկ կոմանդոները հատուկ գործողության ընթացքում լույս սեպտեմբերի 29-ի գիշերը ահաբեկիչների յոթ ապաստաններ են ոչնչացրել Քաշմիրում հսկողության գծի պակիստանյան կողմում՝ սպանելով 30-35 զինյալների: Ինչպես նշում Է Times of India-ն, վկայակոչելով բանակային աղբյուրներ, հնդիկ հատուկ ջոկատայինների մի քանի խմբեր ուղղաթիռներով արտագրոհներ են իրականացրել՝ մինչեւ 3 կիլոմետր խորանալով Քաշմիրի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ ուղղորդված հարվածներ հասցրել զինյալների ապաստարաններին, որոնցում նրանք թաքնվում Էին՝ «նախապատրաստվելով հնդկական տարածքների դեմ գրոհներին»,-հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am