Մահմուդ Աբասը պլանավորում է ներկա գտնվել Պերեսի հուղարկավորությանը. Jerusalem Post
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստին Պետության ղեկավար Մահմուդ Աբասը պլանավորում Է ներկա գտնվել Իսրայելի իններորդ նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը, որը սեպտեմբերի 30-ին տեղի Է ունենալու Երուսաղեմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Jerusalem Post թերթը:
«Աբասն Իսրայելի իշխանություններից թույլտվություն Է խնդրել՝ սեպտեմբերի 30-ին ներկա լինել նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը Երուսաղեմում»,-նշում Է թերթը:
Ներկայում Երուսաղեմում, Կնեսետի (Իսրայելի խորհրդարանի) շենքի առջեւի հրապարակում տեղի Է ունենում հրաժեշտի հանրային արարողությունը: Պերեսի դագաղի պատվանդանին ծաղկեպսակներ են դրել Իսրայելի տասներորդ նախագահ Ռեուվեն Ռիվլինը, հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Կնեսետի մոտ Պերեսին հիշատակի տուրք մատուցելու Է եկել նաեւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, որն ավելի վաղ ժամանել Էր Իսրայել եւ օդանավակայանից անմիջապես ուղեւորվել Երուսաղեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում