Գալուստ Սահակյանը պարգևատրել է ամերիկահայ բարերարի
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը նպաստելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով Ռիտա Պալյանին, շնորհակալություն է հայտնել 20 տարի շարունակ առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար:
Ռիտա Պալյանը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, նշել է, որ ինքը հպարտ է իր ծագումով ու արմատներով: Տիկին Պալյանն ուրախությամբ փաստել է, որ 42 տարի գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ առողջության պահպանման հարցում կարողանում է օգնել հայ մայրերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում