ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի Նախագահ Ռեուվեն Ռիվլինին
16:59, 28 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի Պետության Նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեա ժողովրդի ականավոր քաղաքական գործիչ, Իսրայելի Պետության նախկին Նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում