Հրշեջները մարել են Սյունիքի մարզի Տորունիք գյուղում բռնկված հրդեհը
19:30, 27 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 27-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տորունիք գյուղի 2-րդ փողոցի թիվ 4 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.51-ին, մարվել՝ 16.18-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է Ռ. Դ.-ի տան շուրջ 30 քմ մակերեսով պատշգամբները՝ իրենց գույքով, և տանիքի կառուցատարրերի մոտ 5 քմ հատված:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում