NASA-ն Յուպիտերի արբանյակի մակերեւույթի տակ օվկիանոսի գոյության նոր ապացույցներ Է գտել
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի գիտնականներն օվկիանոսի գոյության հերթական ապացույցներն են հայտնաբերել սառցե վահանի տակ, որով ծածկված Է Յուպիտերի արբանյակներից մեկը՝ Եվրոպան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է աստղադիտակի միջոցով տիեզերքի հետազոտությունների՝ Բալթիմորում (Մերիլենդի նահանգ) գտնվող ինստիտուտի ներկայացուցիչ Ուիլյամ Սփարքսը:
Նրա խոսքով՝ աստղագետները Hubble աստղադիտակի միջոցով գեյզերներ են գրանցել Արեգակնային համակարգի խոշորագույն մոլորակի արբանյակի սառցե մակերեւույթի վրա:
Ինչպես պարզաբանել Է գիտնականը, այդ տվյալներն աստղադիտակի կոմից ստացվել Էին տակավին 2014 թվականին, սակայն մասնագետներին շատ ժամանակ Է պահանջվել տեղեկատվությունը հանգամանորեն ուսումնասիրելու համար: Սփարքսի խոսքով՝ Եվրոպայի վրա գեյզերների առկայությունը գիտնականներին թույլ Է տալիս ապագայում օվկիանոսի քիմիական բաղադրությունը հետազոտել առանց սառույցների հորատման անհրաժեշտության, որոնցով պատված Է արբանյակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում