Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին Հայաստանի հետ կնքված համաձայնագրին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի 
ստեղծման մասին Հայաստանի հետ կնքված համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը հավանություն Է տվել կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին Հայաստանի հետ կնքված համաձայնագրին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Հավանություն տալ եւ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնության ժողովի Պետդումայի վավերացմանը դնելու հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված համաձայնագիրը, որը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել Է Մոսկվա քաղաքում»,-ասված Է որոշման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am