Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայում պայթունի հետեւանքով երկու զինվորական սպանվել է, 8-ը` վիրավորվել

Թուրքիայում պայթունի հետեւանքով  երկու զինվորական սպանվել է, 8-ը` վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մարդինի շրջանում` Քըզըլթեփե-Դերիկ ավտոճանապարհին, տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետեւվանքով 2 թուրք զինվոր սպանվել, 8-ը` ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվականը:

Դեպքը տեղի է ունեցել Թեփեդաղ գյուղի մոտակայքում առավոտյան 9:20-ի սահմաններում: Նախնական տեղեկության համաձայն` պայթյունը կազմակերպել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները:                         Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել է, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր: 

Թուրքիայի ԶՈւ ստարաբաժնումները լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացնում PKK-ի մարտիկների դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am